ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ռուբեն Ափինյան) կքննվի «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի ներկայացրած դատական հայցը: Հարությունյանն օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ, քանի որ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր ԱՄՆ-ի քաղաքացիներ Նունե Սերոբյանի եւ Արմեն Ասրյանի մեղադրանքները` ուղղված Բենիկ Հարությունյանին: Նրանք պնդում են, որ Ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտի ղեկավար Բենիկ Հարությունյանն իրենցից վերցրել է ու չի վերադարձնում համատեղ բիզնեսի համար ներդրած շուրջ 205 հազար ԱՄՆ դոլարը: Այս փաստից Հարությունյանը վիրավորվել է եւ բացի ներողությունից, «Ժողովուրդ»-ից պահանջում է նաեւ 2 մլն դրամ:




Լրահոս