Մշակույթի փոխնախարարը` Շուշան Պետրոսյանի արձագանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանի նշանակումը ոչ բոլորն են դրական ընդունել: Մասնավորապես, տնօրենի պաշտոնի համար պայքարող Գագիկ  Մանասյանը   Արզումանյանին համարել էր Հասմիկ Պողոսյանի ու Արմեն Սմբատյանի մարդը, իսկ ահա Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը»:

Տնօրենի  նշանակման համար ընտրված հանձնաժողովից էլ մեզ հետ զրույցում դժգոհել էր մեկ այլ թեկնածու՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը` ասելով, որ հանձնաժողովի անդամները կոպիտ են եղել:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, armlur.am լրատվականի հետ զրույցում անդրադառնալով այդ հայտարարությանը, ասաց, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել հարգված ու հայտնի մարդիկ:

«Ինչ վերաբերում է ասեկոսեներին, ապա դրանք իրավական առումով որևէ հիմք չունեն: Եթե հանձնաժողովի անդամները կոպիտ են եղել, սխալ հարց են տվել, ապա դա նախատեսում է բողոքարկում»,- ասաց  փոխնախարարը:

-Դե՛, դժգոհողներն ասում են, որ Անդրանիկ Արզումանյանը  Հասմիկ Պողոսյանի մարդն է, դրա համար էլ չեն բողոքարկել:

-Դա իրենց որոշելիքն է: Եթե գիտեին, որ Անդրանիկ Արզումանյանն ինչ-որ մեկի մարդն է, այդ դեպքում ինչո՞ւ էին մասնակցում մրցույթին:

-Իսկ Շուշան Պետրոսյանի դժգոհությունը Ձեզ համար սպասելի՞ էր:

-Ես տեղյակ չեմ` ինչ է գրել: Ամեն մարդու  իրավունքն է մեկնաբանություններով հանդես գալ: Ամեն մարդ, գուցե, ունի իր հավանական թեկնածուն:

Սոնա Դավթյան




Լրահոս