Եվս մեկ հիանալի խաղ Հենրիխ Մխիթարյանի կողմից. Ռոբերտ Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Միլանում ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Ինտեր»-«Ֆեյենորդ» պատասխան խաղին։

Միլանյան թիմը 2:1 հաշվով հաղթանակ է տարել և ՉԼ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

«Եվս մեկ հիանալի խաղ Մխիթարյանի կողմից: Հաջողություն եմ մաղթում քառորդ եզրափակչում»,- գրել է Արզումանյանը և լուսանկար հրապարակել Մխիթարյանի հետ:




Լրահոս