ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որում դատապարտել է Ռուսաստանը Ղրիմի բռնագրավման համար:
Փաստաթղթին կողմ են քվեարկել Վեհաժողովի 154 պատգամավորներ, դեմ` 26-ը, որոնց թվում էին հիմնականում Ռուսաստանի, Սերբիայի և Հայաստանի ներկայացուցիչները:
Եվս 14 պատգամավորներ ձեռպահ են մնացել: Փաստաթղթում ասվում է, որ ԵԽԽՎ-ն «վճռականորեն դատապարտում է ռուսաստանյան ռազմական ագրեսիան և Ղրիմի հետագա անեքսիան, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրության ԵԱՀԿ Հելսինկյան ակտի և ԵՄ-ի հիմնական սկզբունքների ակնհայտ խախտում»:
Ըստ Վեհաժողովի բանաձևի, Ուկրաինայում իր գործողություններն արդարացնելու համար Ռուսաստանի կողմից օգտագործվող փաստարկներից և ոչ մեկը չի խարսխվում ճշմարիտ փաստերի և ապացույցների վրա:
«Այսպես կոչված հանրաքվեն, որը կազմակերպվել էր Ղրիմում 2014թ. մարտի 16-ին չի հանսիսանում սահմանադրային ոչ Ղրիմի, և ոչ էլ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն: Բացի այդ, հայտարարվող (հանրաքվեի) մասնակցության և արդյունքների մասին տվյալները ոչ արժանահավատ են», ասվում է ԵԽԽՎ բանաձևում: