
Կառավարությունում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ArmLur.am-ի հարցին անդրադառնալով, խոսել է պարգևատրված զենքերի առգրավման մասին օրենքին։
Նշենք, որ շրջանառության մեջ դրված նախագծով՝ պարգևատրական մեկ միավոր զենքը կարող է շարունակել մնալ անձի օրինական տիրապետման տակ, եթե նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունի Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում 20 և ավելի տարի ծառայության ստաժ և առնվազն «մայոր» կոչում կամ դրան հավասարեցված դասային աստիճան։
Եթե նշված նախապայմաններին բավարարող անձը զենքով պարգևատրվել է մեկից ավելի անգամ, ապա երկրորդ և հաջորդ միավոր պարգևատրական զենքերը պետք է հանձնի ոստիկանություն՝ մինչեւ 2025 թվականի հուլիսի 1-ը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․