ՏԵՍԱՆՅՈՒԹ․Քրեական ենթամշակույթի աստիճանակարգը ի՞նչ է, կբացատրե՞ք. ո՞նց եք պայքարելու գողերի դեմ. հարց՝ ՆԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում քննարկվել է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթ կրողի նկատմամբ։ Այս մաին ArmLur.am-ը կառավարությունում հարցեր է ուղղել ՆԳ նախարարին։

«Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված [քրեական ենթամշակույթ կրողի] կարգավիճակ ստանալու, տալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը, այսինքն՝ կարգավիճակ ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործություն»,- այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, թե ՆԳՆ-ն ինչ աշխատանք է կատարում քրեական ենթամշակույթը քաղաքացիների միջից արմատախիլ անելու համար:

«Վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա: Սրանով կկարողանանք փոփոխություն մտցնել պրակտիկայում որոշակի առումով, որովհետև այն ապացուցման շեմը, որն այս պահի դրությամբ առաջարկվում է պահպանման տրամաբանության մեջ, շատ ավելի հեշտ կլինի` ապացուցելու համար կարգավիճակի գոյության կոնտեքստում»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ հանցավորության կանխարգելման մեթոդաբանության փոփոխության առումով էլ խնդիր կա, ուստի հանցավորության կանխարգելման նոր ռազմավարություն է մշակվելու:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս