Ֆինլանդիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Անտի Հակենենը և Ռուստեմ Ումերովը հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
Երկկողմ համաձայնագիրը նպատակ ունի «խորացնել պաշտպանական համագործակցությունը», ասվում է հաղորդագրության մեջ։
«Ավելի սերտ համագործակցության ոլորտները ներառում են պաշտպանական նյութական հարցերը, տեղեկատվության փոխանակումը, հետազոտական և նորարարական գործունեությունը, զինամթերքի արտադրությունը և պաշտպանությանն առնչվող նախագծերը Ֆինլանդիայում և Ուկրաինայում», – պարզաբանել է Ֆինլանդիայի ՊՆ-ն:





























