Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունն իրականացվել է Ամստերդամում՝ «BAFT Europe Bank-2025» համաժողովի շրջանակում, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրել է Բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը։

Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, նշել է. «Մեզ համար պատվավոր և պարտավորեցնող է առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի ջանքերին տրված այս բարձր գնահատականը: Այն ոչ միայն վկայում է ոլորտում հաջողությունների, արդյունավետության մասին, այլև մղում է նորարարական լուծումների, շարունակական զարգացումների, որոնք թույլ կտան այսուհետ ևս պահպանել առաջատարի դիրքերը առևտրի ֆինանսավորման ոլորտում»:

Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ընդգրկուն ծառայություններ առաջարկող ֆինանսական հաստատություն է: Այն կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս