Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի մեծ մասի շուրջ․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ՌԻԱ Նովստիի հաղորդած տեղեկությունների Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի մեծ մասի շուրջ։

«Մենք պետք է նայենք ապագային: Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին… Ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- ասել է Ալիևը ՝ ելույթ ունենալով Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի բացման արարողությանը:

2024 թվականի դեկտեմբերին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից համաձայնեցվել է 15-ը, մնացել է երկուսը։ Իսկ մնացած հոդվածներից մեկը վերաբերում է միմյանց դեմ միջազգային դատական հայցերից ձեռնպահ մնալուն։ Ավելի ուշ Փաշինյանը ընդունելի է անվանել այն գաղափարը, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո հանեն միմյանց նկատմամբ միջազգային պահանջները։

Անի Վարդանյան




Լրահոս