
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կառավարության նիստից հետո հունից դուրս եկավ և վիրավորեց լրագրողներին:
Լրագրողները միջանցքով անցնող նախարարից հետաքրքրվեցին արդյոք կգա ճեպազրույց տալու, ստանալով բացասական պատասխան հետարքրքվեցին՝ «Ինչո՞ւ, միայն թուրք գործընկերների՞ն եք հարցազրույց տալիս»:
Ինչից հետո Միրզոյանը սկսեց վիրավորել լրագրողին. «Ես համարում եմ այս ձեր ասածը վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք և ոչ արհեստավարժ, սա լրագրողական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է, ամոթ ձեզ»:
Լրագրողներն էլ հակադարձեցին, թե ամոթ նախարարին, որ գալիս ու ամոթանք է տալիս ու ձեռքերը գրպանները դրած խոսում:
«Եթե ձեզնից որևէ մեկն ասում է՝ միայն թուրք գործընկերներին եք պատասխանում, ես լրիվ իրավունք ունեմ ասեմ՝ ամոթ ձեզ»,- ի պատասխան ասաց Միրզոյանը:
Լրագրողներն էլ հակադարձեցին, թե նախարարն ագրեսիվ է ու չի շփվում լրագրողների հետ, դրա համար էլ այդպես է լինում:
Մանրամասները՝ տեսանյութում․