
Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Այն ընդունվեց 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը տեքստի բնօրինակից), այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները։ «Այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում։ Նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները»։