Armenian text to speach

Լիլոն և Սթիչը վերադառնում են․ մուլտֆիլմի նոր թիզերը հասանելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դիսնեյը նոր անակնկալ ունի երկրպագուների համար, իսկ ավելի կոնկրետ՝ «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի սիրահարներ համար։

Մայիսի 23-ից մեծ էկրաններ է բարձրանում «Լիլո և Սթիչ» նոր մուլտֆիլմը։

Դիսնեյը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Լիլո և Սթիչ» մուլտֆիլմի կարճ թիզերը և կից գրել․ «Օհանա նշանակում է ընտանիք։ Ընտանիք նշանակում է չմնալ դուրս դրանից և մոռացվել»։

Նշենք, որ մուլտֆիլմը թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի կողմից սիրելի է, իսկ մուլտֆիլմը թողարկվել է 2002 թվականին, որն էլ Ուոլթ Դիսնեյ ստուդիայի 42-րդ լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմն է։

Հավելենք նաև, որ մուլտֆիլմը պատմում է այլմոլորակային Սթիչ արարածի Երկրի վրա հայտնվելու և նրա արկածների մասին, ով մեծամասշտաբ ավերողից վերածվում է քնքուշ և նուրբ արարածի՝ ցանկանալով սիրել և սիրված լինել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս