Կառավարությունն ապահովում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. հատկացվել է ավելի քան 916 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916,781.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների 14 ծրագիր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ֆինանսավորվող ծրագրերը. Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ բնակավայրերի փողոցների նորոգում՝ ասֆալտապատմամբ (կատարված է շինարարական աշխատանքների 95 %, հիմնանորոգվել են 9,67 կմ երկարությամբ և 53 203 քմ մակերեսով փողոցներ), Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 17.4 կմ ջրամատակարարման նոր ցանց և իրականացվել է 3.1 կմ երկարությամբ ներտնային միացում, շահառուները՝ 500 տնտեսություն), Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խ. Կեչառեցու փողոցում կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցում և Սարալանջի փողոցում կոյուղու կառուցում (ավարտված, կառուցվել է 1 կմ կոյուղու ցանց և տեղադրվել 30 դիտահոր, շահառուները՝ 120 տնտեսություն), Ակունք համայնքի Ակունք բնակավայրի կոյուղու ցանցի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 1-ին փուլը ավարտված է, իրականացվել է 7,07 կմ ջրահեռացման համակարգի կառուցում և տեղադրվել են 200 դիտահորեր, շահառուները՝ 280 տնտեսություն),Նաիրի համայնքի Քասախ, բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 2.18 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհ), Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգում, ջեռուցման համակարգի տեղադրում (ավարտված, բարեկարգվել է 14000 քմ մակերեսով տարածքը, սաների թիվը՝ 60), Արթիկ համայնքի Սարալանջ, Նահապետավան, Սարատակ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում (ավարտված, սալարկվել է 1.88 կմ երկարությամբ և 7297քմ մակերեսով ճանապարհ), Արթիկ համայնքի Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 1.82 կմ երկարությամբ և 8420 քմ մակերեսով փողոցներ), Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում (ավարտված, իրականացվել է 90,72 քմ վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում, շահառուներ՝ 115), Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Գայ և Աբովյան փողոցների բակերի, Գետափնյա և Խանջյան փողոցների մայթերի հիմնանորոգում/բարեկարգում (ավարտված, հիմնանորոգվել է 3020 քմ մակերեսով բակային հատվածներ և 854 քմ մայթեր), Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 90 %, 13,5 կմ ջրագծի, 1 հատ ՕԿՋ-ի և 5 հատ ջրհավաք ավազանի կառուցում, շահառուներ՝ 1040 բնակիչ), Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ մանկապարտեզի առաջին մասնաշենքի հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է մանկապարտեզի առաջին մասնաշենքի 1418.5 քմ տարածքը, սաներ՝ 150), Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի կարիքների համար հատուկ բազմաֆունկցիոնալ հորատիչ սարքավորման ձեռքբերում (ավարտված), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի փողոցների ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 85 %, հիմնանորոգվել է 600 մ երկարությամբ փողոցներ):




Լրահոս