Armenian text to speach

Լրագրողները զայրացրել են Լավրովին. «Ինչո՞ւ եմ եկել այստեղ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարողացել զսպել էմոցիաները ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումից առաջ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ, գրում է «Коммерсантъ»-ը։

«Ինչո՞ւ եմ եկել այստեղ», – ասել է Լավրովը Կրեմլի մեծ պալատում:

Այդ հռետորական հարցով նա պատասխանել է իրեն շրջապատող թղթակիցներին, որոնք բազմաթիվ հարցեր են ուղղել Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Այսօր բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև։ Լուկաշենկոն արդեն խնդրել է Վլադիմիր Պուտինին՝ միութենական հանրապետությունում ևս մեկ ատոմակայան կառուցելու մասին։

Բացի երկկողմ համագործակցությունից, ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն միջազգային հարցեր։ Զրույցից հետո նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում և մամուլի ասուլիս։




Լրահոս