Armenian text to speach

Նախագահ Էրդողանի հետ մի քանի անգամ շփվել եմ, կապի մեջ են մեր դիվանագետները և ԱԳ նախարարները. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից  ճշտելու հնարավորությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել. «Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։ Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա»:

Հարցին, թե Հայաստանը և Թուրքիան ապագայում կկարողանան համագործակցել 3-րդ երկրում, Փաշինյանը պատասխանեց․

«Միջազգային ասպարեզում համագործակցության շատ կոնկրետ փաստեր ունենք։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք շատ կոնկրետ համագործակցության օրինակ ունեցանք, և դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որը բարձրաձայնում եք, կապված ապագայի հետ, այսօր իրողություն է։ Ինչ վերաբերում է երրորդ երկրներին․ այդտեղ առանձնահատկությունն այն է, որ այդ 3-րդ երկրների ինքնիշխանությամբ մենք բնականաբար սահմանափակված ենք և 3-րդ երկրների գործերին միջամտելու մասին չի խոսքը։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք Սիրիայի հարցում, որտեղից ցավոք որոշ անհանգստացնող լուրեր սկսեցին գալ։ Ինչպես կարող ենք համագործակցել․․․նման խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև, որը ծավալուն խոսակցություն չի։ Այնուամենայնիվ, այո՛, այդ օրակարգը կա՝ հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը։»




Լրահոս