Armenian text to speach

Թայվանում ներկայացվել է ներկառուցված խաղային վահանակով նոութբուք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թայվանական Wistron ընկերությունը ստացել է հեղինակավոր iF Design Award 2025 մրցանակը իր նորարարական Dual Fusion նոութբուքի կոնցեպտի համար՝ ներկառուցված շարժական խաղային վահանակով։ Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է ITHome պորտալը։

Նոութբուքի հիմնական առանձնահատկությունը անջատվող վահանակն է, որը  վերածվում է գեյմփադի: Մոդուլի կողքերում տեղադրված են խաղի կարգավորիչներին բնորոշ կառավարներ։

Նշվում է, որ Dual Fusion-ն ապահովում է սահուն անցում աշխատանքային և խաղային ռեժիմների միջև, մարտկոցի աշխատունակության ավելացում կոնսոլի ձևաչափում և բարելավված գրաֆիկայի կատարողականություն:

Թեև տեխնիկական բնութագրերի, արժեքի և թողարկման ամսաթվի մասին մանրամասներ դեռևս չեն բացահայտվել, կոնցեպտը բարձր է գնահատվել իր նորարարական մոտեցման համար: Հնարավոր է, որ կոնցեպտը երբեք վաճառքի դուրս չգա։




Լրահոս