ԿԱԼԱՆԵՑԻՆ «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հին Էրիվան» հոլդինգի գույքի եւ բանկային հաշիվների վրա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սա արվել է այն բանից հետո, երբ «Յունիբանկ»-ը համապատասխան հայց է ներկայացրել ռեստորանային համալիրի դեմ: Բանն այն է, որ վերջերս «Հին Էրիվան»-ն էլ իր հերթին էր հայցադիմում ներկայացրել «Յունիբանկ»-ի դեմ՝ գործարար համբավը վնասելու համար՝ պահանջելով պարտավորեցնել բանկին՝ չեղյալ համարել հոլդինգին «ժամկետանց վարկառու» ճանաչելու որոշումը: Դատաքննության ընթացքում «Հին Էրիվան»-ը խնդրել է, որ վարկն ու դրա տոկոսները վճարի դատարանի վճռից հետո: Դատաքննության փուլում որոշ փաստաթղթերի փորձաքննություն նշանակելու համար կասեցվել է գործը, մինչեւ դրանց պատասխանները ստանալը: Եւ փաստորեն, օգտվելով առիթից, «Յունիբանկ»-ն է հայց ներկայացրել «Հին Էրիվան»-ի դեմ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը կատարվածը գնահատեց  որպես իրենց գործունեությունը սահմանափակելու փորձ: «Դրանով «Յունիբանկ»-ի ղեկավար Վարդան Աթայանն ապացուցեց, որ աչք ունի մեր ռեստորանի վրա եւ պարզապես ցանկանում է այն խլել»,-նշեց Տեր-Առաքելյանը:




Լրահոս