«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի հետ։
-Տիկի՛ն Աղեկյան, հասարակական տրանսպորտի շուրջ կրքերը կարծեք, թե, հանդարտվել են, սակայն Դուք եւ Ձեր թիմակիցները բողոքի ակցիաներ, իրազեկման գործողություններ, բոյկոտներ եք իրականացնում։ Հիմա ամեն ինչ իր թափը կորցրել է, բոյկոտի թվերը նվազել են, ինչո՞ւ։
-2024 թվականի մարտի 12-ին Երեւանի ավագանին որոշեց եւ տրանսպորտի ուղեվարձը 3 անգամ թանկացրեց։ Երբ մենք բերում էինք միասնական էլեկտրոնային համակարգը եւ խոսում էինք թանկացման մասին, հասկացանք, որ անմիջապես պետք է արձագանքել, եւ «Մայր Հայաստան» դաշինքը առաջինն էր, որ ասաց՝ դեմ ենք եւ բոյկոտում ենք քվեարկությունը։ Հենց ավագանու նիստերի դահլիճից մեր խմբակցությունը սկսել է բոյկոտել եւ ասել, որ դեմ ենք ուղեվարձի թանկացմանը։ Ուսումնասիրելով հիմքերն ու փաստերը՝ տեսնում ենք, որ սոցիալական արդարության մասին անգամ խոսելն է անիմաստ ուղեվարձի թանկացման որոշման դեպքում։ Պետք է հասկանալ, որ իշխանությունը իր թալանչիական հերթական թանկացման որոշումն է փաթաթում մարդկանց վզին, եւ մենք, դեմ լինելով, շատ սեղմ ժամկետում բերել ենք ուղեվարձի մասին մեր սեփական մեր նախագիծը, որով տրոլեյբուսի 50 դրամ վճարն է պահպանվում, եւ ավտոբուսի ու մետրոյի սակագինը մնում է ոչ ավելի քան 100 դրամ։ Հավելենք, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու կենսաթոշակառուները հնարավորություն են ունենում անվճար օգտվելու։
Իշխանություններն ունեցան այնքան ցինիկություն, որ մերժեցին մեր նախագիծը, որը բխում էր քաղաքացիների շահերից, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունը Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ սկսեց քաղաքացիական նախաձեռնություն. օրենքի տառին համապատասխան՝ պահանջվում էր Երեւանում գրանցում ունեցող 8250 քաղաքացիների ստորագրություն, բայց մենք շատ կարճ ժամանակում հավաքեցինք 17,000 քաղաքացու ստորագրություն։ Քաղաքացիների ստորագրությամբ որոշման նախագիծն արդեն իրենց սեղանին է դրված։ Քաղաքացիները ստորագրելով իրենց անհամաձայնությունն են հայտնել թանկացման թալանչիական որոշմանը։ Այսինքն, 17,000 արձանագրված ստորագրություն կա՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։
Նորմալ, ժողովրդավար երկրներում քաղաքային իշխանությունը անմիջապես կհրավիրեր արտահերթ նիստ եւ կքննարկեր որոշման նախագիծը, քանի որ 17,000 քաղաքացի համահեղինակ է, որ ուղեվարձը չթանկանա, իսկ իրենք ստիպում են մարդկանց ավելի վճարել։
-Անդրադառնալով Ձեր բոյկոտին. կասե՞ք՝ ինչու առաջվա նման ակտիվ չեք։ Պասիվանալու պատճառը ո՞րն է։
-Բոյկոտն ակտիվ ընթանում է: Հավանաբար լուսաբանումն ու ուղիղ եթերների քանակն ենք քչացրել։ Քաղաքացիներից շատերը խուսափում են տեսախցիկների առջեւ խոսելուց, իրենց սեփական կարծիքն արտահայտելուց, բայց մենք գրեթե ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ ենք, տարբեր ավտոբուսներում եւ տրոլեյբուսներում իրենց հետ կապի մեջ ենք։ Բոյկոտն իրականում մեծ թափ է հավաքում, այս մասին են վկայում նաեւ պաշտոնական թվերը, որոնք հրապարակում է քաղաքային իշխանությունը, իսկ պատճառը, որ մենք ավելի քիչ ենք ուղիղ եթերների հեռարձակումներ իրականացնում, այն է, որ տեսնում ենք՝ քաղաքացիները ինքնուրույն կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները եւ ինքնուրույն տեղում իրականացնում են բոյկոտը։ Պարզապես բարձրանում են ավտոբուս եւ ուղեվարձը չեն վճարում՝ շնորհակալություն հայտնելով։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրու եւ Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակները։
ArmLur.am-ը ներկայացնում է՝ ովքեր են ընդգրկված «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցանկում Գյումրու ընտրություններում։
Կարեն Սիմոնյան – անկուսակցական, «Քարհատ մեքենա» ՀԲԸ տնօրեն
Դերենիկ Մալխասյան – անկուսակցական, չի աշխատում
Աննա Մուրադյան – «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն, չի աշխատում
Տարոն Հովհաննիսյան – անկուսակցական, «Ավտոսենա» ՍՊԸ, կառավարիչ
Քնարիկ Առաքելյան – «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություն, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի տեսուչ
Աշոտ Խաչատրյան – անկուսակցական, չի աշխատում
Էդուարդ Մանուկյան – անկուսակցական, «Մանիտուն» ՍՊԸ, տնօրեն
Ցոլակ Կարապետյան – «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն, «Կումայրի Գրուպ» ՍՊԸ
Գայանե Ավետիսյան – անկուսակցական, դասախոս
Մհեր Խաչատրյան – անկուսակցական, «Ռեբիտ Գրուպ» ՍՊԸ, տնօրեն
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցանկում ներառված է 56 անձ։
ArmLur.am-ը ներկայացնում է նաեւ, թե ովքեր են ընդգրկված «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի ցանկում Գյումրու ընտրություններում։
Լեւոն Բարսեղյան – անկուսակցական, «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ-ի ղեկավար
Գայանե Գեւորգյան – անկուսակցական, փաստաբան
Անուշ Կարապետյան – «Հանրապետություն» կուսակցություն, բուժքույր
Արա Պապանյան – «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, գիտաշխատող
Կարեն Ղուկասյան – Հայաստանի եվրոպական կուսակցություն, ԱՁ
Լուսինե Մովսիսյան- անկուսակցական, լրագրող
Հրանտ Պետրոսյան – «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, մարզիչ
Գագիկ Մկրտչյան – «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, ԱՁ
Շուշաննա Հարությունյան – «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, բուժաշխատող
Արամ Խաչատրյան – անկուսակցական, հեռուստաարտադրող
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքի ցանկում ներառված է 25 անձ։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































































