Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Վեհաժողովոմ Ռուսաստանի լիազորությունների վերանայման հարցը: Ռուսաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից ` հաղորդում է news.mail.ru-ն:
Ի պատասխան քայլին ՝ ռուսաստանյան պատվիրակությունը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է այս կազմակերպության կազմից դուրս գալու հնարավորությունը:
Ուկրաինայի հարցով քվեարկությունից հետո այս մասին հայտարարել է ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Նրա կարծիքով, Ուկրաինայում իրադրության քննարկման ընթացքում ԵԽԽՎ-ն ընթանում է «միանգամայն արատավոր ճանապարհով»:
«Մենք չենք կառչի այն կազմակերպությունից, որը ցանկանում է մեզ հեռացնել», – մեջբերում է Интерфакс-ը Ալեքսեյ Պուշկովի խոսքը:
ԵԽԽՎ կոմիտեն որոշել է քվեարկության դնել Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, սակայն մերժել է Վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակությանը լիազորություննրից զրկելու առաջարկությունը: