ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 18-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Տեղեկացանք, որ օրակարգում երկու հարց է ընդգրկված: Առաջին հարցը կներկայացնի` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, իսկ երկրորդ հարցի հիմնական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Դադունցը ներկայացնելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Իսկ Դավիթ Խաչատրյանը հանձնաժողովին երկրորդ ընթերցման է ներկայացնելու «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև «Պետական նպատների մասին» օրենքի նախագիծը:
Հավելենք, որ նախագծերի հարակից զեկուցողը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է:
Սոնա Գրիգորյան






























