Ես ԱՆԻՖ-ի մասին շատ դետալներ եւ մանրամասներ չգիտեմ, քանի որ դա ուղիղ կապ չունի Երեւանի քաղաքապետարանի հետ, հիմնադրամի ստեղծում, կառավարումը եւ այլն այդքան էլ կարեւոր չեն եղել ինձ համար: Այս մասին ճեպազրույցում նշել է Երեւանի քաղաքապետի մամուլ քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Բայց քանի որ ոչ միայն ԱՆԻՖ-ի, այլեւ Երեւանի քաղաքապետի անձի հետ կապված եւ շատ դեպքերում իր հետ կապ չունեցող, բայց իր նկարով ահասարսուռ վերնագրերի ենք հանդիպում, ես ինքս եմ առաջարկել, որպեսզի հասկանամ ԱՆԻՖ-ի պատմությունը եւ որոշակի պարզաբանումներ տամ մարդկանց համար… ԱՆԻՖ-ը իր հիմնադրման օրվանից սկսած ստացել է 4,1 մլրդ դրամի պետական ֆինանսավորում, եւ դրանից հետո 5,5 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել պետությանը: Կարծում եմ, 4 մլրդ ֆինանսավորում ստանալը եւ 5,5 մլրդ հարկ վճարելը խոսում է ոչ թե ձախողման, այլ լրիվ այլ բանի մասին: ԱՆԻՖ-ը ունեցել է նաեւ որոշակի հաջողություններ, դրանից մեկը շուրջ 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ էին , մոտավորապես 7 մլրդ դրամի չափով տեղական ներդրումներ են իրականացվել, 900 մլն դրամի չափ էլ եղել են մասնավոր համաներդրումներ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։






























