Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են խթանել համակարգումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են BRICS-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը (SCO):
Դա արտացոլված է երեք երկրների դիվանագետների հայտարարության մեջ՝ իրանական միջուկային հարցերի շուրջ Պեկինում կայացած հանդիպման արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը պայմանավորվել են աջակցել և ամրապնդել համակարգումը բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են BRICS-ը և ՇՀԿ-ն»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, ով նախագահում էր հանդիպումը։
Ռուսաստանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, իսկ Իրանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
























































































