Armenian text to speach

Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն». Ժաննա Անդրեասյանը համոզել է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները որոշել են արտադպրոցական ուսումնական հաստատությունները վերցնել մարզպետարանների վերահսկողությունից և «հանձնել» ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանին համոզել է, որ մարզպետարնների վերահսկողության տակ գտնվելով դպրոցներում չեն կարողանում վերահսկողություն իրականացնել և նորմալ կրթություն ապահովելու համար, պետք է այն տալ ԿԳՄՍ-ին: Ինչի համար առաջիկայում մարզպետարններից նախադպրոցական վերահսկողությունը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս ամենի իրագործման հիմքում կանգնած է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կքննարկվի ԱԺ ԳԿՄՍՆ հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս