Գլխավոր դատախազությունը օրեր առաջ պաշտոնապես ArmLur.am-ին հայտնեց, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել էր նաև ԱԺ-ի պաշտոնական կայքից։
Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

























































































