ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԵՎՈՆԸ ԽՃՃՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ ՀԱԿ-ի հրապարակած հռչակագիրը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որպես քաղաքական փաստաթուղթ հասկանալի է համարում, բայց որպես նախագահին պաշտոնանկ անելու հնարավորություն` չի տեսնում անգամ տեսականորեն: Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ի հետ համագործակցության` Տեր-Պետրոսյանի առաջարկին, ապա Կարապետյանը կարծում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քիչ խճճվել է: Ամեն անգամ մի քիչ իրարամերժ կարծիքներ ենք լսում: Եթե անգամ տեսականորեն էլ դա հնարավոր լիներ, իշխանությունը մի քանի ձերբակալություններով եւ գործողություններով շատ արագ կկանխի դա»: Կարապետյանը նաեւ ասել է. «Մի օր չստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»:

ՍԿՍԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Նոյեմբերի 24-26-ին «Ժառանգություն» կուսակցությունը հերթական հանրային քաղաքացիական քննարկումների շարքն է անցկացրել Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում: Քննարկումների ընթացքում կուսակցության առաջնորդները խոսել են երկրում առկա կարեւոր խնդիրների ու գալիք ընտրությունների մասին:

ՀՐԱՅՐԸ ԿԸՆՏՐԻ
Արդարադատության նախարարության նոտարի թեկնածուների որակավորման ստուգման քննությունների առաջին փուլին երեկ մասնակցել է 79 հայտատուների մի մասը, որոնք 2 ժամվա ընթացքում համակարգչով թեստային տարբերակի փուլը հաղթահարելուց հետո պետք է մասնակցեն երկրորդ եւ երրորդ փուլերին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` երրորդ փուլն ինքն անձամբ է անցկացնելու:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԼՐՏՈՒՄՆԵՐ
«Իշխանությունների թիվ մեկ խնդիրը վերարտադրվելն է, եւ այդ վերարտադրման հիմնական ռեսուրսը վարչահրամայական եւ ֆինանսական լծակներն են: Այս դաշտում երբ առաջանում են խլրտումներ, բնական է, որ սա մեծ տագնապ է առաջացնում իշխանությունների մեջ»,-երեկ ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Ա.Ռուստամյանը: Անդրադառնալով ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների պարբերաբար լարմանը` նա նշել է. «Իմ համար անհասկանալի է` ի՞նչ ասված չէ այդ հռչակագրում, որ հիմա ինչ-որ նոր բան պետք է ասել… Էլ ի՞նչ` երդո՞ւմ պետք է տան կոալիցիայի մեջ եղած կուսակցությունները, որ հավիտյանս հավիտենից պաշտպանելու են գործող առաջատար քաղաքական ուժին եւ գործող նախագահին…»:

ՇԱՏ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը համաձայնել է առաջադրվել նախագահական ընտրություններում “ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ” կուսակցությունից: Այս մասին Պուտինը հայտարարել է երեկ ”ՀՏրրՌÿ 24” հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարը միաձայն է ընդունել Պուտինին որպես թեկնածու առաջադրելու առաջարկը:




Լրահոս