Ղազախստանը վերահաստատում է աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունները երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։

«Մենք վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և այս պատմական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության, անվտանգության և բարգավաճման ապահովման ուղղությամբ», – ասված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ղազախստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին՝ տեւական խաղաղության հաստատման նպատակով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։




Լրահոս