ԹԵ՞ ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ կուսակցությունում նյութեր են նախապատրաստվում նախկին ատենապետ Էդվարդ Անտինյանի դեմ, որը, նրա խոսքով, կեղծված փաստաթղթեր է ներկայացրել ռեգիստր` իր ատենապետությունը գրանցելու համար, քանի որ նախ` կեղծված է եղել կուսակցության քարտուղարի ստորագրությունը, եւ երկրորդ` պետռեգիստր ներկայացված համագումարի արձանագրության քաղվածքը նույնպես կեղծ է, քանի որ նման արձանագրություն չի կազմվել, որ քաղվածք ունենա:
Էդվարդ Անտինյանն այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ին ասաց. «Ես նման բանից տեղյակ չեմ, ոչ էլ որեւէ նյութերի նախապատրաստման: Սա Հարություն Առաքելյանի մտքի ֆանտազիան է: Հարություն Առաքելյանին ասե՛ք` իրա գործերով զբաղվի»:  Ինչ վերաբերում է նրան, որ արձանագրություն չի եղել, ապա Անտինյանը նորից տեղյակ չէ, որովհետեւ այդ հարցով ժողովի նախագահողը եղել Կարեն Կակոյանը, ում մոտ էլ եղել է կնիքը, «ստորագրությունն էլ իրանն է»:




Լրահոս