Armenian text to speach

Գյուղացիները կազատվեն հողի հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ այս տարի ցրտահարությունից տուժած գյուղացիներն օժանդակության կարգով կազատվեն հողի հարկից, իսկ ջրի վարձը կվճարեն 50%-ով:

Ա.Գևորգյանը նշեց, որ ցուցակներ կկազմվեն, որտեղ նշված կլինեն, թե ինչ օժանդակություն է ցույց տրվելու տուժած կարիքավորներին:

Բացի այդ մարզային և տեղական իշխանությունները պետք է կազմեն շահառուների ցուցակները, որոնք տեղադրվելու են մարզպետարանների կայքերում, իսկ ջրի օժանդակության ծրագրի շահառուների ցուցակը հասանելի կլինի Ջրպետկոմի կայքում:

2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին հատկացվել է 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ անցած տարի կարկուտից տուժածներին սոցիալական գծով հատկացվել է 120 մլն դրամ:

Այս տարի նախատեսվել է տրամադրել 150-200 մլն դրամ աջակցություն ցուցաբերել:

Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ:

Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի  հասցնելու են հողօգտագործողին:

Սոնա Դավթյան




Լրահոս