
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեկ արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին հետ։
«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ զրույց ենք ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել։
Բայց հենց այս պահին հազարավոր ուկրաինացի զինծառայողներ ամբողջովին շրջապատված են ռուս զինվորականներով և գտնվում են շատ ծանր ու խոցելի վիճակում։
Ես լրջորեն խնդրել եմ նախագահ Պուտինին պահպանել նրանց կյանքը։ Դա կարող է լինել սարսափելի կոտորած, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Աստված օրհնի բոլորին»,- գրել է Թրամփը սոցցանցի էջում։