Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը․ մաս 1․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նոր շարք՝ «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը»: Այս խորագրի ներքո պարբերաբար կհրապարակվեն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:
Եվ այսպես, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործը. նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ տվյալ դեպքում՝ գույքային վնաս), 179 հոդվածի 3-րդ մասով (գույքի վատնում առանձնապես խոշոր չափերով) և 190 հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում):
Տարբեր գնահատականներով՝ այս մեղադրանքը ծայրից ծայր սարքված է, քաղաքական պատվերի արգասիք:
Այս գործով քննիչը ՀՀ ՔԿ ՀԿԳ կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Շոխոյանն է եղել:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում են դատախազներ Արման Նշանյանը և Արամ Դոլինյանը:
Դատավորը Վահե Դոլմազյանն է, որը Արմեն Աշոտյանին դատում է, նրան 2023 թվականի հունիսի 16–ից պահում է կալանքի տակ մինչ օրս: Հիմա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս