
Աժ պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ Աժ Նախագահ Ալեն Սիմոնյանին.
«Հանձնարարեք, որպեսզի այն օրը, երբ ՀՀ ազգային ժողովի նիստում քննարկվելու է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, ինձ, որպես Հովիկ Հովսեփի Աղազարյանի պաշտպան, թույլատրեն մուտք գործել ՀՀ ազգակին ժողովի տարածք և ներկա գտնվել ՀՀ Ազգային ժողովի նիստին։»
Մանրամասները կարող եք կարդալ կից նկարներում․
Քնար Մանուկյան