Էրդողանի «Դավաճանները» խաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան միշտ է եղել բևեռացված երկիր, բայց հասարակության շրջանում ճնշման աճը հատկապես կառավարական ուժերի շրջանում կաշառակերության հետաքննությունից ի վեր, որը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին և դրան հետևած «ձայնագրությունների պատերազմը» համացանցում, հասցրել են երկիրը վտանգավոր կետի:

Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ «Ժողովրդական – Հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարողլուն, ապրիլի 8-ին հարձակման է ենթարկվել Խորհրդարանի միջանցքում: Այդ միջադեպը մեծ իրարանցում բարձրացրեց երկրի փողոցներում, թեև վերջինս հանգստության կոչեր էր անում:

Էրդողանը, ով թիրախ է դարձնում բոլոր նրանց, ով իր՝ «Արդարություն և  զարգացում» կուսակցության համակիր չէ, մի նպատակ ուներ՝ մարտի 30-ին տեղի ունեցող քաղաքային ընտրությունների ժամանակ համախմբել իր ընտրազանգվածին՝ «թշնամիների» դեմ:

Դատելով ընտրությունների արդյունքից, ակնհայտ է, որ Էրդողանի համակիրները հավանություն էին տվել նրա «մենք լավն ենք, մնացածը՝ վատը» կարգախոսին և աջակցեցին նրան՝ տալով 45 տոկոս ձայն, ավելի շատ քան 2009 թվականին էր գրանցվել:

«Մենք և նրանք» հռետորաբանությունը, որի գլխավոր թիրախն է Ֆեթուլլա Գյուլեն շարժումը ՝ «Ժողովրդական – Հանրապետական»  կուսակցությունը, «Ազգային Շարժում» կուսակցությունը, Գեզիի ցուցարարները, քրդերը, ովքեր չեն քվեարկել իր կուսակցության օգտին, բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ էին դնում նախարարների կոռումպացվածությունը և, իհարկե «աջակողմյաններն ու աթեիստները», եղել են վարչապետի ելույթների հիմքը ՝ հատկապես անցյալ տարվա հունիսից մեկնարկած հակա-կառավարական ցույցերը:

Նա ավելի հաճախ է օգտագործում «դավաճաններ» տերմինը իր հակառակորդների մասին, որը նաև ձայնագրվել և տեղադրվել էր համացանցում՝ ընտրություններից մի քանի օր առաջ:

«Դավաճանները մեր դեմ պատերազմ են սկսել, բայց նրանք ստացան ժողովրդի պատասխանը՝ քվեատուփերի մեջ, մենք երբեք չենք խոնարհվի դավաճանների առջև»,- ասել է Էրդողանը ՝ Քըլըչդարողլուի վրա հարձակումից 1 ժամ առաջ:

Վաչապետն ու իր համակիրները մեղադրում են Գյուլեն շարժմանը, որը, ըստ իրենց պնդումների, ստեղծել է «զուգահեռ պետություն»՝ կառավարությանը կոռուպցիայի մեղադրանքներ հասցնելու և գաղտնի ձայնագրությունները համացանց տեղադրելու, Էրդողանի ընտանիքին և «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին մեղադրելու համար:

Էրդողանը, ով հայտարարել էր մինչ ընտրությունները, որ ժողովրդի ձայների շնորհիվ իր կուսակիցները կմաքրվեն կոռուպցիայի մեջ մեղադրվելուց, նաև հայտնել է. «ժողովուրդը մեզ կարգադրել է պայքարել Գյուլեն շարժման դեմ»:

«Թուրքիայի ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել: Եվ, ամենակարևորը, մեզ հրահանգել է պայքարել զուգահեռ պետության դեմ, ավերել այն, որի դավաճանությունը և լրտեսությունը ակներև է», հայտարարել է Էրդողանը խորհրդարանում:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ իր համակիրներին «դավաճանների» դեմ հանելու մեծ վարպետ է:

4 ամիս է մնացել նախագահական ընտրություններին և գաղտնիք չէ, որ Էրդողանը ձգտում է դառնալ երկրի առաջին նախագահը, ում կընտրի հենց ժողովուրդը:

Քաղաքային ընտրությունները ցույց տվեցին, որ նա կրկին կդիմի իր հմտություններին՝ կրկին կբևեռացնի հասարակությանը և դուրս կբերի նրանց դավաճանների դեմ:

Եթե ընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած մահացու դեպքերը բավարար չէին ՝ Քըլըչդարողլուի վրա հարձակումը պետք է սթափեցներ բոլորին:

Էրդողանը կեղտոտ խաղեր է խաղում՝ ընտրություններում ընտրվելու համար՝ հասարակության խաղաղությունը վտանգելով՝ տեղեկացնում է Huttiyet daily-ին:




Լրահոս