Արտգործնախարարության շենքի ճակատագիրը կարծես թե անհայտ է: Այդպես էլ պարզ չէ` այն դառնալու է հյուրանո՞ց, թե՞ թանգարան, որտեղ ցուցադրվելու են արժեքավոր գործեր:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառվեց արտգործնախարարության շենքը «Տանգո» ՓԲԸ-ին ՝ շենքի պատմամշակութային և արտաքին տեսքը պահպանելու պայմանով։
Տեղեկացնենք, որ «Տանգո» ՓԲԸ-ի սեփականատերը արգետինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ իրենք խոսել են ՓԲԸ-ի ներկայացուցչի հետ և ասել, որ արտգործնախարարության շենքը չի կարող հյուրանոց լինել:
«Առայժմ հիմք ենք ընդունում Էռնեկյանի հայտարարությունը, որ այդ շենքը հյուրանոց չի դառնա»,- ասաց պրն Մինասյանը` հավելելով, որ եթե թանգարան լինի այդ կառույցը, մենք բոլորս կշահենք: