ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունները խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին՝ հույս հայտնելով, որ այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները և կնպաստի  Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, և ընդհանուր առմամբ, կովկասյան տարածաշրջանի զարգացմանը։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական տիկին Լանա Նուսեյբան նշել է, որ ԱՄԷ-ն աջակցում է երկու բարեկամ երկրների կողմից ընդունված բոլոր որոշումներին՝ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և խաղաղության, ինչպես նաև՝ կայուն և կառուցողական համագործակցության նոր էջ բացող կարգավորման ամրապնդման գործում։

Նուսեյբան ընդգծել է, որ ԱՄԷ-ն ամուր հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ` ակնկալելով նրանց միջև համագործակցության ընդլայնոքւմ՝ ընդհանուր շահերին հասնելու համար:




Լրահոս