ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ընդդիմադիրնե’ր, դադարեցրե’ք այս անպտուղ վեճերը, դրա ժամանակը չէ, պիտի ազատվենք այս չարիքից. Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում է «Զրույց  քաղաքացիների հետ» ֆորմատում:

Նա ամփոփում է անցած շաբաթվա իրադարձությունները եւ տալիս գնահատականներ: Բագրատ Սրբազանը մասնավորապես անդրադառնում է խաղաղության պայմանգրի վերաբերյալ տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Դիմելով քաղաքական գործիչներին, կուսակցություններին Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն ասել է․

«Էլ ինչի՞ եք սպասում, բավարար է ֆեսբուքներում, սոցիալական ցանցերում, հարցազրույցների տեսքով, գրառումների տեսքով, վախ-վուխ անելու տեսքով ուղղակի ինքնապաշտպանվեք։ Ահավասիկ հրապարակը բաց, մարտահրավերը նետված, կարծում եմ ձեր և մեր բոլորի առաջին գործը այս աղետի կանխմանը նախաձեռնություններ դրսևորել և փողոցում իրականացնել է էդ բոլորը, իրական գաղափարական առաջնորդություն դրսևորել։ Բավարար չեն այդ գրառումները և հարցազրույցները, բավարար չեն ուղղակի։ Ուզում եմ դիմել ՔՊ-ականներին վերջին անգամ, ՔՊ կուսակցության տարբեր անդամնե՛ր, բազմիցս ասել եմ ձեզ, դուք հանցակից եք դառնում, մեղսակից եք դառնում, մեր կյանքին, պատմությանը և ճակատագրին։ Որքան էլ ուզում եք ասել խաղաղության դարաշրջան և այլն, ինչ ուզում եք ասեք, դուք լավ գիտեք, որ դուք հանցագործության մեջ եք, հանցակից եք»,- իր ուղերձում ասել է Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս