Քյոխը Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողքին է. քարոզարշավի մեկնարկը տրված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերենիկ Մալխասյանը գրում է․«Մայր Հայաստան դաշինքը Գյումրու ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը տվեց Գյումրիում ապաստան գտած արցախցիների հետ հանդիպումով։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում։ Գյումրեցիների մի զգալի մասը Կարսից ու Արևմտյան Հայաստանից 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում ապաստան գտած բռնագաղթվածների սերունդներ են։ Այսօր ՔՊ-ական իշխանությունը երես է թեքել հայրենազրկված մեր հայրենակիցներից ու նրանց հանձնել բախտի քմահաճույքին։ Մայր Հայաստանը միշտ եղել է ու կա Արցախի ու արցախցիների կողքին։ Արցախցիները Գյումրիում բազմաթիվ խնդիրների ունեն, մենք օր առաջ պետք է ՔՊ-ին հեռացնենք իշխանական լծակներից, որպեսզի կարողանանք պետական մակարդակով լուծումներ տալ առկա խնդիրներին։

#ՄայրՀայաստան#4»,- գրել է նա։





Լրահոս