40-ամյա Ռոնալդուն 928-րդ գոլն է խփել կարիերայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Պրո Լիգայի 25-րդ տուրում  «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Խոլուդին»: Տանտերերի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղի արդեն 4-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը:  40-ամյա հարձակվողի համար սա կարիերայի 928-րդ գոլն է:

Իր խաղային կարիերայի ընթացքում Ռոնալդուն ակումբային մակարդակում խփել է 793 գոլ, ևս 135 գոլ հեղինակել է Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։




Լրահոս