
Մեծ Բրիտանիան չի պաշտպանում Եվրոպայում միջուկային զենքի տարածման գաղափարը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ մեկնաբանելով տարբեր փորձագետների հայտարարությունները եվրոպական երկրներում միջուկային զենքի հայտնվելու հնարավորության մասին Հին աշխարհի գործերի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազման ֆոնին։
«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք կանենք հնարավոր ամեն բան՝ կանխելու միջուկային զենքի հասանելիության ավելացումը: Դա մեր կառավարության հստակ և հետևողական դիրքորոշումն է»,-ասել է Սթարմերը՝ ելույթ ունենալով Դաունինգ Սթրիթում Ուկրաինայի հարցով առցանց գագաթնաժողովից հետո: