
Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի՝ 2025 թվականի հունվար ամսին Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 342 հազար 460 անձ, որոնցից միայն 167 հազար 798 անձն է եղել ՀՀ փաստաթղթերով։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ապա հարկ է նշել, որ նախորդ տարի հունվարին ՀՀ մուտքերի թիվը կազմել է 326 հազար 252 անձ։ Ստացվում է, որ 2025 թվականի հունվարին 16 հազար 208 անձ ավելի է այցելել Հայաստան նախորդ տարվա հետ համեմատ։
Համաձայն նույն տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունից ելք է կատարել 339 հազար 773 անձ, որից միայն 144 հազար 103-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։ Ստացվում է, որ ՀՀ-ից ելքերի և ՀՀ մուտքերի ընդհանուր հաշվեկշիռը կազմում է 2 հազար 687 մարդ, այսինքն՝ մուտքերի թիվը 2 հազար 687 մարդով ավելի է։
ArmLur.am-ն այժմ կներկայացնի ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի գրանցումներն ըստ սահմանահատողի քաղաքացիության։
Այսպիսով, առաջին տեղում ՀՀ քաղաքացիներն են 167 հազար 798 անձ, 2-րդը Ռուսաստանը՝ 95 հազար 302 անձ, 3-րդը Վրաստանը՝ 33 հազար 054 անձ, 4-րդը Իրանը՝ 12 հազար 868 անձ, 5-րդը Ուկրաինան՝ 3 հազա 100 անձ։
Հարկ է նշել, որ Հայաստան են ժամանել նաև Ֆիլիպիններից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չինաստանից, իսկ Թուրքիայից Հայաստան է ժամանել 930 անձ՝ բոլորը Թուրքիայի քաղաքացիներ։
Հարկ է նշել, որ 2025 թվականի համար հրապարակված տվյալները, ըստ Վիճակագրական կոմիտեի, դեռ նախնական տվյալներ են։
Էմմա Միքայելյան