ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ հերքումներից հետո ԵՄ առաքելությունը մեկնեց սահմանագոտի․ ի՞նչ է պատահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տարածված հայտարարության համաձայն՝ մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել, այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրբլոգում արված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ն 3 անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները։ Մասնավորապես ՊՆ հաղորդագրությունում ասվում էր․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի,18։35-ի և 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս