ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողջաբերդցիները կրկին ոտքի են կանգնել․ ինչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջաբերդի բնակիչները երեկ՝ մարտի 16-ին, կրկին ակցիա էին անցկացնում, նրանք պահանջում են վերականգնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին:

ArmLur.am-ին դիմել են Ողջաբերդի քաղաքացիները, ովքեր կրկին ներկայացնում են նույն պահանջները։

Ըստ նրանց՝ վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանը, որն աշխատել է 2 տարի, գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ:

Ողջաբերդի բնակիչները պնդում են, որ մարզպետը բնակիչներին խոստացել է՝ եթե պարզվի, որ քրեական գործի շրջանակում Մուշեղյանն անմեղ է, նա կվերականգնվի պաշտոնում։ Դատական գործն ավարտվել է, և Մուշեղյանը արդարացվել է, սակայն քաղաքացիներին տված խոստումը մարզպետը չի կատարել, որն էլ դարձել է քաղաքացիների բողոքի պատճառը։

Ողջաբերդի քաղաքացիները պնդում են, որ չեն սահմանափակվելու և եթե իրենց բողոքն արձագանք չտա, ճանապարհներ են փակելու։ Սա ողջաբերդցիների թվով 3-րդ բողոքի ակցիան էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս