ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչից են սկսվել Սարի թաղի կրակոցները․ հայտնի են անուններ․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչն է եղել Սարի թաղի կրակոցների պատճառը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառը, ըստ նախնական վարկածի, եղել է երեխաների միջեւ սկսված վիճաբանությունը, որին միջամտել են ծնողները, հնչել են կրակոցներ եւ մեկ մարդ մահացել է:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը 34-ամյա Նվեր Խաչատրյանն է, իսկ վիրավորը Գագիկ Խաչատրյանն է, որը մահացածի հորեղբոր որդին է:

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի օրը ժամանել են ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետն ու Երևանի քրեական ոստիկանության վարչության պետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս