
Օրերս Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի մենահամերգը։
Նշենք, որ այս շրջանում երգիչը համերգային շրջագայություններ է կազմակերպել և շուտով մենահամերգ կտա նաև Հայատսանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
ՌԴ-ում տեղի ունեցած համերգի ժամանակ Արման Հովհաննիսյանի հետ բեմում ելույթ է ունեցել նաև հայտնի հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով բնակվում է ՌԴ-ում։
Դիմահարդարը երգչի հետ բեմում կատարել է հայտնի «Երբ ինձ հետ ես» երգը, որը երգիչը կատարում է Քրիստինե Պեպելյանի հետ։ Հարկ է նշել, որ երգն ունի 12 տարվա վաղեմություն, սակայն մինչ օրս մնում է սիրված։
Գոհարի և Արմանի կատարումը իրական հիթ է դարձել համացանցում և ստացել լայն տարածում։