
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Բարաբաթում թաղամասերի, Լեռնագործների փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն: