ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել․ ծնողների և հանցագործների համաձայնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Քննչական կոմիտեից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ ծնողների հետ հաշտության հիմքով: Կալանավորվածները Արմավիր բանտից ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ էր եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։ Ահազանգին խառնվել են իրավապահները։
ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Եռաբլուրում՝ զոհված զինծառայողների շիրիմներից ծաղիկներ հափշտակելու գործով կան ձերբակալվածներ ու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու համար։

«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել էր ՔԿ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս