
Գյումրու քաղաքապետի ընտրությունները սարերի ետևում չեն և թեկնածուները շաբաթ օրվանից սկսած սկսել են իրենց քարոզարշավները։
Մինչ քարոզարշավի սկսելը, թեկնածուները տեսանյութեր էին հրապարակել իրենց կուսակցության, կարգախոսի վերաբերյալ։
Բացառություն չէր նաև Արտյոմ Թումանյանը, ում հրապարակած տեսանյութը իրական իրարանցում էր առաջացրել սոցցանցերում։
Հիշեցնենք, որ տեսանյութում Արտյոմ Թումանյանը ֆայտոնով զբոսնում էր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, իսկ տեսանյութի անվանումը «Մարդ Գյումրեցի» է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արտյոմ Թումանյանը ոչ միայն Գյումրու քաղաքապետի թեկնածու է, այլև՝ դերասան։
Թումանյանն այժմ նկարահանվում է Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» հեռուստասերիալում։
Նշենք, որ Արտյոմ Թումանյանը Գյումրու քաղաքապետի թեկնածությանը առաջադրվել է «ՀԱՍԿ» կուսակցությամբ։
Աննա Սրապիոնյան