Հանրաքվե է տեղի ունենալու․ ե՞րբ և որտե՞ղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 17։00-20։00-ն Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում ակցիա է սպասվում։

Ակցիայի նախաձեռնության կազմակերպիչները «Սրբազան պայքար»-ի աջակից երիտասարդներն են, որը կոչվում է «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։

Երիտասարդների կազմակերպած ակցիայի ժամանակ կայանալու է փոքրիկ, սիմվոլիկ ժողովրդական հանրաքվե, որով երիտասարդները փորձելու են ցույց տալ, որ դեմ են այն իշխանությանը, որը տեր չի կանգնում իր քաղաքացիներին՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ այլուր, չնայած որ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է դա անել։

Իսկ ինչպե՞ս են երիտասարդները իրականացնելու հանրաքվեն։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքացիները, որոնք ցանկանում են մասնակցել հանրաքվեին, կարող են մոտենալ հատուկ ստենդին, ապա վերցնել խորհրդանշական թերթիկը, քվեարկել, այնուհետև գցել համապատասխան արկղի մեջ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս