
«Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: