
Ազգային Ժողվում ընթանում է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստը: Ազգային Ժողովում տեղի է ունենում ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նիստի օրակարգում է քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերքի հարցը:
Կուսակցությունը նիստից հետո կհրապարակի իր որոշումը:
Հիշեցնենք, որ չորս կուսակցությունների` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերք են ստացել:
«Բարգավաճ Հայաստանը» եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն արդեն ընդունել են հրավերքը, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունում հրավերը: