
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր դատավարության ընթացքում բացահայտել է, որ զինված ուժերում հիմնական զինվորական նշանակումներն ուղղակիորեն որոշվում էին Հայաստանում։
«Փոխգնդապետ և ավելի բարձր կոչումներով սպաների նշանակման պատասխանատվությունը կրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և ՀՀ նախագահը։ Որպես բանակի այսպես կոչված «հրամանատար»՝ ես կարող էի միայն սպաներին նշանակել մինչև մայորի կոչում»,- ասել է նա։
Այնուհետև խոստովանել, որ զինված ուժերի ֆինանսավորումն ամբողջությամբ տնօրինվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, իսկ զենքն ու զինամթերքն ամբողջությամբ մատակարարվել է Հայաստանի զինված ուժերի կողմից։